3735 դիտում
14:15 29-05-2017
Արցախի հարցում պետք է հավատարիմ մնալ ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը. Է. Շարմազանովը՝ Բելառուսի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանը, երկու երկրների քաղաքական եւ տնտեսական կապերին առնչվող հարցեր:
Պարոն Շարմազանովը կարեւորել է միջազգային հարթակներում համախմբված աշխատելը եւ միմյանց աջակցելը, այդ թվում ՀԱՊԿ ԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ խորհրդարանական մեր պատվիրակությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հանդես է գալիս հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականներն այս հարցում պետք է հավատարիմ լինեն ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը:
«Եթե մենք ուզում ենք լուծել խնդիրը, պետք է պատճառը հասկանանք, իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Հակամարտության խաղաղ կարգավորման համար Արցախի ժողովուրդը պետք է ամբողջությամբ իրացնի ինքնորոշման իր իրավունքը»,-ասել է պարոն Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը հնարավորություն կտա ընդլայնելու Հայաստանի եւ Բելառուսի միջեւ տնտեսական կապերի զարգացումը՝ նշելով, որ ԵԱՏՄ անդամակցությունն այս հարցում լայն հնարավորություններ է ընձեռում:
Դեսպանը նախ շնորհավորել է նորընտիր խորհրդարանին ԱԺ ընտրությունների անցկացման առթիվ եւ վստահեցրել, որ երկու բարեկամ երկրների խորհրդարանների համագործակցությունն այսուհետ եւս շարունակելու է զարգանալ վերընթաց հունով: Պարոն Նազարուկը եւս կարեւորել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստն անցկացնել ամռանը՝ Մինսկում:
Նմանատիպ նյութեր
2842 դիտում
15:58 16-04-2016
Էդուարդ Շարմազանով. ՀԱՊԿ առանձին երկրների գործողությունները հակասում են ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը
Այս բաժնից
982 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
964 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր