ՃՏՊ՝ Ինդոնեզիայում․ գրանցվել է 16 զոհ
Ինդոնեզիայում մարդատար ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով ավելի քան 16 մարդ է զոհվել, ևս 7֊ը լուրջ վնասվածքներ են ստացել։
Ըստ «Կիոդո» գործակալության հաղորդման, Հարավային Սուլավոսի տարածքում 45 ուղևորներով ավտոբուսը ձորն է ընկել։
Նախնական տվյալների համաձայն, ավտովթարը տեղի է ունեցել վարորդի ղեկին քնելու հետևանքով։