211652_close_icon
views-count1985 դիտում article-date 20:11 04-03-2014

Կարո՞ղ եք 5 հացն ու 2 ձուկը բաժանել 5.000 մարդու մեջ այնպես, որ բոլորը կշտանան

Կարո՞ղ եք 5 հացն ու 2 ձուկը բաժանել 5.000 մարդու մեջ այնպես, որ բոլորը կշտանան: Հարցն այն չէ, թե դա ինչպես է հնարավոր, այլ թե ինչ խորհուրդ է պարունակում: Կերակուրը մարդկային ամենապարզ կապվածությունն է: Հաց հայթայթելու ամենօրյա հոգսը երբեմն դառնում է կյանքի միակ զբաղմունքն ու խնդիրը: Նրա բացակայությունը առաջացնում է դող, թունավորում, նյարդային, ինչպես նաև, հոգեկան խանգարում: Սնվելը ռեֆլեքս է: Մարդը սնվում է առանց հասկանալու: Սնվելու ռեֆլեքսը վերջինն է, որը կորցնում է հոգեկան հիվանդը: Գիտնականները հաշվել են, թե օրգանիզմն օրական քանի կալորիա է պահանջում և դրա համար ինչքան և ինչ սնունդ է անհրաժեշտ ընդունել: Եթե մարդը այդքան կալորիայով սնունդ չի ընդունում, ապա ասում են, որ սոված է, կամ թերսնված: Սակայն այդ սահմանները խիստ հարաբերական են, որովհետև տարբեր հավատի ժողովուրդներ, տարբեր կլիմաներում տարբեր պարբերականությամբ ու տարբեր որակի և քանակի սնունդ են ընդունում: Գիտնականները պարզել են, որ սննդային թունավորումների մեծ մասն առաջանում են առողջ սննդից: Գաղտնիքը մատուցման մեջ է: Մատուցման անկեղծությամբ են որոշում, թե տվյալ մարդը կամ ժողովուրդը հյուրասեր է, թե ոչ: Եթե հյուրասիրությունից հետո հյուրը թունավորվում է, ապա դա նշանակում է, որ հյուրընկալը հյուրասեր չի: Իսկ եթե նույնիսկ անծանոթ կերակուր ընդունելուց հետո հյուրը լավ է զգում, ապա դա նշանակում է, որ հյուրասեր է: Եթե հյուրասիրությունը կատարվում է ձևական, դժկամությամբ, ափսոսանքով, ապա թունավորումը պատրաստ է: Եթե հյուրասիրությունը կատարվում է վատ, նվաստացնող բառերի, հայհոյանքի ուղեկցությամբ, ապա հյուրն այդ կերակուրը հաստատ փսխելու է: Հավատացյալը սեղանի շուրջ նստելիս փառաբանում է Աստծուն: Քաղաքավարի մարդը հարգանքով է վերաբերվում կերակուրը մատուցողին, ինչպես նաև շնորհակալություն հայտնում կերակուրը պատրաստողին և հյուրասիրություն կազմակերպողին: Մարդկանց մեծ մասը կշտանում են միայն իրենց մայրերի, կանանց, հարսների պատրաստած կերակուրից, որովհետև նրանք այդ կերակուրի հետ միասին մատուցում են իրենց սերն առ իրենց սիրելիները: Իսկ ընդհանրապես սննդից առավելագույն կալորիա ստանալու և կշտանալու համար պետք է մաքուր սեղանի շուրջ սնվել, օգտվել մաքուր ափսեներից, սնվելու և կերակուր պատրաստելու ժամանակ չօգտագործել կեղտոտ բառեր, անեծք ու հայհոյանք: Այսպիսով եթե կերակուրը մատուցվում է մեծ սիրով ու նվիրվածությամբ, մեծ հավատով ու մարդասիրությամբ, առանց կապվածության ու մեղքի, մի խոսքով՝ Մաքուր ձեռքով, ապա մարդը կկշտանա նույնիսկ մի փշուր հացով ու մի փշուր ձկով: Ահա սա է այդ հրաշքի խորհուրդը: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր