Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը. Փաշինյան
Ուզում եմ ընդգծել, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, որովհետև հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ և այդ ընտրությունները, ըստ էության, ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի: Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Այս մասին Ազգային ժողովում, 2026 թվակաին Բյուջեի նախագիծի քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2026 թվականի խորհրդարանական ընտրությունների առանցքային հարցադրումը կամ անհրաժեշտությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը, հակառակը Հայաստանը ետ գլորելն է: Ուզում եմ ընդգծել, որ խաղաղությանը տեր կանգնելով՝ Հայաստանի ժողովուրդը տեր կկանգնի նաև իր անկախության այս նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանը, իր պետությանը»,- նշեց նա:
Վարչապետը հավելեց, որ խուսափում է ասել, որ ՀՀ քաղաքացին նաև տեր կկանգնի իր ապագային, որովհետև, կարծում է՝ ապագան հիմա է:
«Մենք սովորաբար ապագան ընկալում ենք որպես ինչ-որ հեռավոր մի բան, բայց քանի որ ընտրությունների կոնտեքստում եմ հարցը դիտարկում՝ 2021 թվականի ընտրություններին կառավարող քաղաքական ուժը մասնակցեց «Ապագա կա՛» կարգախոսով։ Հիմա մենք այսօր ապրում ենք այդ ապագայի մեջ։ Սա է այդ ապագան, որի մասին մենք խոսում էինք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: