Քաղաքացու բերանը փшկած հանե՞ն եկեղեցուց, ես կադրեր չեմ տեսել, բայց եթե դեպքը տեղի է ունեցել, իրավապահները պետք է քննեն դեպքը և համապատասխան արձագանք տան. Գալյան
Վարչապետի գործողությունները որևէ կապ չունեն միջամտության հետ։ Եկեղեցու գործերին որևէ մեկը չի միջամտում։ Վարչապետի կամ այլ պաշտոնատար անձի պատարագին մասնակցությունը քաղաքացու հավատքի դրսևորում է, ոչ թե պաշտոնական քայլ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ Փաշինյանի մասնակցությունը «պատարագին» շարունակում է մեծ քննարկումներ առաջացնել թե՛ հանրության, թե՛ քաղաքական շրջանակների շրջանում։ Որոշ քննադատներ, այդ թվում՝ Ռուսաստանի եկեղեցու ներկայացուցիչներ, պնդում են, թե Հայաստանի իշխանությունները միջամտում են եկեղեցու ներքին գործերին։
Նրա խոսքով՝ եկեղեցին սահմանադրական կարգի մաս չի հանդիսանում, ուստի վարչապետի պատարագին մասնակցությունը չի կարող դիտվել որպես լիազորությունների գերազանցում։
Անդրադառնալով հրապարակված կադրերին, որտեղ անվտանգության աշխատակիցը քաղաքացուն դուրս է բերում եկեղեցուց, նախարարը նշեց․ «Եթե բռնարարք է եղել, դա քննադատելի և օրենքով պատժելի է։ Կրկնում եմ, չեմ տեսել կադրերը, բայց եթե դեպքը տեղի է ունեցել, իրավապահ մարմինները պետք է քննեն դեպքը և համապատասխան արձագանք տան»։
Գալյանը նաև անդրադարձել է վերջերս համացանցում տարածված՝ Մայր Աթոռի ներկայացուցչին վերագրվող անձնական տեսանյութին՝ ընդգծելով․ «Անձնական կյանքի ցանկացած միջամտություն անընդունելի է և քրեորեն պատժելի։ Եթե տեսանյութը իսկական է, ապա պետք է հարուցվի քրեական գործ»։ Նա հավելել է, որ պետությունը պարտավոր է պաշտպանել քաղաքացիների անձնական կյանքը և կանխել նմանատիպ դեպքերը։
Գաղտնալսումների թեմայի շուրջ նախարարը պարզաբանել է, որ նման միջոցառումները կարող են իրականացվել միայն դատարանի որոշման հիման վրա․ «Գաղտնալսումները իրականացվում են հատուկ ծառայությունների կողմից՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով։ Դատական վերահսկողությունն է քաղաքացիների պաշտպանության գլխավոր երաշխիքը»։
«Ինչպես անձնական կյանքի վերաբերյալ ապօրինի հրապարակումները, այնպես էլ բռնության ցանկացած դրսևորում պետք է արժանանան իրավական գնահատականի։ «Օրենքի առաջ բոլորը հավասար են։ Անձնական տվյալների ապօրինի օգտագործման կամ տարածման համար պետք է նախատեսվի խիստ պատասխանատվություն»,- ասել է Գալյանը: