211652_close_icon
views-count989 դիտում article-date 12:43 04-03-2014

ԱՄՆ֊ում ձնաբքի հետևանքով ավելի քան 3 հազար չվերթ է հետաձգվել

ԱՄՆ֊ի արևելյան նահանգներում ձնաբքի հետևանքով ավելի քան 3 հազար ավիաչվերթ է հետաձգվել։ 8,4 հազարից ավելի չվերթներ ուշացել են։ Այս մասին հայտնել են ամերիկյան օդանավակայանների ներկայացուցիչները։ Վատ եղանակային պայմանները բնակիչների զանգվածային էլեկրտացնուցման համակարգի խափանման պատճառ են հանդիսացել։ Ավելի քան 36 հազար բնակարաններ դեռ հոսանքազրկված են։ Առավել վատ իրավիճակում են Արքանզաս, Միսուրի և Թենեսի նահանգների բնակիչները։ Վիրջինիա, Դելավեր և Նյու Ջերսի նահանգներում իշխանությունների կողմից արտակարգ դրություն է հայտարարվել։

Նմանատիպ նյութեր