Վաշինգտոնում ձնաբքի հետևանքով ավելի քան 1,5 հազար չվերթ է հետաձգվել
Հինգշաբթի Վաշինգտոնում առատ ձյան տեղումների պատճառով ավելի քան 1,5 հազար չվերթ է հետաձգվել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Առավել լուրջ իրադրություն է Ռեյգանի անվան Միջազգային օդանավակայանում։ Այնտեղ փակվել են բոլոր թռիչքուղիները։
Քաղաքի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել։
Ձնաբքի հետևանքով Վաշինգտոնում երթևեկությունը մի քանի ժամով կաթվածահար է եղել։ Ըստ քաղաքային տրանսպորտի վարչության տվյալների, այժմ ավտոբուսները երթևեկում են միայն գլխավոր մայրուղիներով։