ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով ավելի քան 1200 չվերթ է հետաձգվել
ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում ձնաբքի հետևանքով ամերիկյան ավիափոխադրողները 1200-ից ավելի չվերթ են հետաձգել: Խաթարվել է մի շարք խոշոր օդանավակայանների աշխատանքը, այդ թվում` Նյու Յորքի և Ֆիլադելֆիայի, հայտնում է ITAR-TASS-ը:
Վատ եղանակային պայմանները հազարավոր մարդկանց համար անհարմարություններ են ստեղվծել: Փակ են դպրոցները, պետական հիմնարկները և կոմերցիոն կազմակերպությունները: