Մենք առաջինն ենք օգնության հասնելու Ղրիմին. Ահմեդ Դավութօղլու
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ղրիմ կատարած այցից հետո Անկարայում ընդունել է Ղրիմի թաթարական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Խոսելով Ղրիմի իրադարձություններից՝ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին և անհրաժեշտության դեպքում առաջինը թաթարներին օգնության կհասնի:
«Մենք առաջինը օգնության կհասնենք Ղրիմի մեր եղբայրներին: Թող ոչ մեկի մտքով չանցնի, որ մենք անտարբեր կմնանք Ղրիմի իրադարձությունների հանդեպ»,-հայտարարել է նա: