3014 դիտում
12:22 13-04-2015
Ահմեդ Դավութօղլու. Հռոմի պապը միակողմանի է նայում իրադարձություններին
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագի արարողությանը և այդ ընթացքում Պապի հնչեցրած «Հայոց ցեղասպանություն» արտահայտությանը:
Դավութօղլուն ասել է. «Հռոմի պապը միակողմանի է նայում ցավալի իրադարձություններին, իսկ կրոնական առաջնորդները պետք է խաղաղության կոչեն աշխարհին, այլ ոչ թշնամանքի: Պապին վայել չէ միակողմանի հայտարարությունները, որոնք անհիմն են»:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի իշխանությունները հետ կանչեցին իրենց դիվանագիտական ներկայացուցչին Վատիկանից` խորհրդակցություններ անցկացնելու համար: Իսկ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե խորապես հիասթափված և վշտացած է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունից։ Անկարայում Վատիկանի դեսպանին էլ հրավիրել էին Թուրքիայի արտգործնախարարություն՝ դժգոհություն հայտնելու։
Նմանատիպ նյութեր
1277 դիտում
16:49 10-02-2014
Թուրքիան և Իսրայելը կարգավորում են հարաբերությունները. Ահմեդ Դավութօղլու
1743 դիտում
15:33 19-02-2014
Հայ-թուրքական սահմանը չի բացվի, մինչև ԼՂ հարցը չկարգավորվի. Ահմեդ Դավութօղլու
1605 դիտում
11:48 04-03-2014
Մենք առաջինն ենք օգնության հասնելու Ղրիմին. Ահմեդ Դավութօղլու
Այս բաժնից
1135 դիտում
22:34 21-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց
1894 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1018 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ