211652_close_icon
views-count1047 դիտում article-date 13:58 03-03-2014

Ադրբեջանի փոխարտգործնախարարը «խորհուրդ է տվել» Ջեյմս Ուորլիքին «ավելի լավ ծանոթանալ» ԼՂ հիմնախնդրին

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովին ամենևին դուր չի եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի Twitter-յան վերջին գրառումը, որը վերաբերում է սումգայիթյան ջարդերին: Ազիմովը գրել է, թե Twitter-ը ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև սումգայիթյան դեպքերը քննարկելու համար հարմար հարթակ չէ: «Ես չեմ կարող պարոն Ուորլիքին այդ ամենը ասել ընդամենը 120 նիշով: Նա վերջերս է նշանակվել այդ պաշտոնում և պետք է ավելի լավ ծանոթանա համակարտության իրականությանը»,-ասել է Ազիմովը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Մենք նույնպես հիշում ենք սումգայիթյան իրադարձությունները: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը պետք է սատարեն հանդուրժողականությանն ու մարդկանց միջև վստահությանն ուղղված ծրագրերի իրականացմանը»:

Նմանատիպ նյութեր