211652_close_icon

Իրավունք ունեմ ծանոթանալ 44-օրյայի զեկույցին, ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավարի՝ զեկույցը չունի այն կարգավիճակը, որը ինձ թույլ կտա ծանոթանալ. Դավիթ Տոնոյան

views-count892 դիտում article-date 13:06 18-02-2026
Ես իրավունք ունեմ ծանոթանալ զեկույցին, դիմել եմ ևս մեկ անգամ, որևէ պատասխան դեռ չունեմ, զեկույցը՝ ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավարի, չունի այն կարգավիճակը, որը հնարավորություն կտա, որ ես դրան ծանոթանամ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ հայտարարությանը, որում նա նշել էր, որ Տոնոյանը կարող է ծանոթանալ զեկույցին:

«Ես չեմ ուզում ճշգրտել, բայց Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ ոչ թե  կարող եմ զեկույցին ծանոթանալ, այլ միայն այն արձանագրություններին, որոնցում ես ելույթ եմ ունեցել, թե փակ, թե բաց նիստին: Զեկույցի վերաբերյալ՝ ինչքան հիշում եմ, ինքը չի խոսել, բայց ես իրավունք ունեմ սահմանադրական օրենքով՝ ԱԺ կանոնակարգի օրենքով, ծանոթանալ դրան, դիմել եմ ևս մեկ անգամ, դրա վերաբերյալ եղել է համապատասխան հայտարարություն, որևիցե պատասխան դեռևս չունեմ: Զեկույցը պատրաստված է, բայց չունի այն կարգավիճակը, որը՝ ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավարի, պետք է հնարավորություն տա իմ ծանոթանալուն»,- նշել է նա:

Հարցին, թե արդյո՞ք զեկույցի բացահայտման դեպքում հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը վատ դրության մեջ հայտնվի, և դրանով պայմանավորված հանրությունից թաքցնեն այն՝ Տոնոյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ով ինչ իրադրության մեջ կարող է հայտնվել, իմ խնդիրն է հասկանալ, արդյոք պատասխանները ճիշտ են ձևակերպված, արդյոք ճիշտ ընկալումների են եկել, դրանից հետո չլինեն միջազգային լուրջ խնդիրներ ու զեկույցը, որը հիմված է լինելու նաև իմ պատասխանների վրա, ճիշտ բովանդակություն ունենա»:

Նմանատիպ նյութեր