211652_close_icon
views-count1661 դիտում article-date 12:45 21-01-2014

Ջեյմս Ուորլիքին մտահոգել է շփման գծում ադրբեջանցիների դիվերսիան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր անհանգստությունն է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում առկա լարվածության և նախօրեին տեղի ունեցածի վերաբերյալ: «Շփման գծում առկա բռնություններն ու լարվածությունը խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ուղղությամբ գործադրված ջանքերը։ Ցավում եմ այսօրվա մահվան համար»,-գրել է Ուորլիքը: Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրված [url=https://shamshyan.com/hy/article/140120104158/]հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցումը[/url] կասեցնելու ժամանակ մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր