Ռեկտորի պաշտոնի համար ԱԺ մանդատից հրաժարված ՕԵԿ-ական պատգամավորը գործազուրկ է դարձել՝ զրկվելով երկուսից էլ
ՀՀ Ազգային ժողովի նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար ամիսներ առաջ հրաժարվել էր ԱԺ պատգամավորի մանդատից, սակայն այսօր գործազուրկ է: [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը հաստատեց տեղեկությունը, որ հրաժարվել է նաեւ ռեկտորի պաշտոնից:
Նա չցանկացավ մանրամասնել՝ սահմանափակվելով միայն, թե առաջիկայում զբաղվելու է բիզնեսով: Դիտարկմանը, թե արդյո՞ք չի պատրաստվում ՕԵԿ-ից էլ հեռանալ, նշեց, որ չի հեռանա, սակայն զբաղվածության պատճառով չի կարողանա նախկինի պես ակտիվ կուսակցական աշխատանքներով զբաղվել: Խաչիկ Հարությունյանը չցանկացավ այլ հարցերի անդրադառնալ: