211652_close_icon
views-count2208 դիտում article-date 16:35 03-03-2015

ԱԺ պատգամավոր, մանդատից հրաժարված Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն փոշմանել է

Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, ով փետրվարի 17-ին մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, հետ է վերցրել իր դիմումը: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Մինչեւ այդ հայտնել էինք, որ նա դիմումը հետ վերցնելու համար 15 օր ժամանակ ունի: Հիշեցնենք, որ ՀՀԿ ԲՀԿ-ի միջեւ առաջացած լարվածությւոնից հետո կուսակցությունից դուրս էին եկել Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը , Հարություն Ղարագյոզյանը, Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետրոսյանը, Ռուստամ Գասպարյանը: Իսկ Մելիք Մանուկյանը ԱԺ պատգամավորի մանդատից հրաժավելու դիմում էր ներկայացրել:

Նմանատիպ նյութեր