211652_close_icon

ՕԵԿ նախկին պատգամավորը, դեռ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը չստանձնած, հեռացել է․ Հրապարակ

views-count1245 դիտում article-date 10:02 28-02-2014
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ լուր տարածվեց, որ ԱԺ ՕԵԿ նախկին պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, դեռ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը չստանձնած, հեռացել է: Մինչդեռ, երբ 2013-ի նոյեմբերին հրաժարվում էր մանդատից, հայտարարում էին, որ պատճառը ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնն ստանձնելն է: Հիշեցնենք, որ նրա փոխարեն ՕԵԿ-ն ԱԺ բերեց Լևոն Դոխոլյանին՝ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսային: Բոլորովին վերջերս էլ Հարությունյանը մեզ ասել էր, որ ակադեմիան իր աշխատանքները կսկսի սեպտեմբերից, ինքը հիմա ղեկավարում է շինաշխատանքները: Անգամ նեղացել էր, երբ գրել էինք, որ մի հաստատության ռեկտոր է նշանակվել, որը ոչ միայն չի գործում, հայտնի էլ չէ, թե երբ է գործելու»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր