ԱՄՆ֊ի Մոնտանա նահանգում ձնահոսքի հետևանքով առանձնատուն է ավերվել
Մոնտանա նահանգի Միսուլա քաղաքի մոտակայքում լեռնային ձնահոսքի հետևանքով առանձնատուն է ավերվել։ Ըստ տեղի ոստիկանության սերժանտ Թրեվիս Ուելշի խոսքերի, ձնակույտի տակից հաջողվել է փրկել տաիրքով մարդու և 8֊ամյա տղայի։
«Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Ներկայումս փրկարարները փորձում են գտնել մի կնոջ, ով բնակվում էր այդ տանը»,֊ հայտնել է ոստիկանը։
Տեղի բնակիչների խոսքերի համաձայն, վերջին 30 տարիների ընթացքում այդ տեղանքում ձնահոսքեր չեն գրանցվել։