211652_close_icon
views-count1656 դիտում article-date 10:40 14-04-2014

Նիկարագուայում հզոր երկրաշարժների հետևանքով ավերվել է ավելի քան 2 հազար տուն

Նիկարագուայում անցյալ շաբաթ գրանցված 2 հզոր երկրաշարժների արդյունքում մասամբ վնասվել կամ ավերվել է ավելի քան 2 հազար տուն։ Այս մասին լրատվական միջոցներին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոսարիո Մուրիլյոն։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը։ Հինգշաբթի տեղի ունեցած 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից ամենից շատ տուժել է մայրաքաղաքից 40 կմ հյուսարևմտյան մասում գտնվող Նագարոտե քաղաքը, որտեղ ամբողջությամբ ավերվել է 587 տուն, ևս 560֊ը վերանորոգման կարիք են զգում։ Հինգշաբթի գրանցված երկրաշարժի հաջորդ օրը կրկին 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Աղետի հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 33֊ը վիրավոր են։

Նմանատիպ նյութեր