Աֆղանստանի հյուսիսում՝ Բագլան նահանգում գրանցված ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 2 մարդ, ավելվել են հարյուրավոր տներ։ Այս մասին այսօր հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, փոխանցում է ITAR-TASS֊ը։
Ըստ նրանց հաղորդած տվյալների՝ աղետի գոտի փրկարարների խումբ է ուղարկվել, քանի որ շատ բնակիչներ մեկուսացվել են իրենց տներում։ Ականատեսների վկայությամբ՝ 10֊նյակ մարդիկ անհետ կորած են համարվում։ Կառավարությունը սննդի, բնակեցման և բուժօգնության միջոցների փաթեթ է պատրաստում։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Աֆղանստանում գրանցված լայնամաշտաբ ջրհեղեղի արդյունքում զոհվել է ավելի քան 2000 մարդ, 7 հազար բնակիչ ստիպված լքել է բնակավայրը։