211652_close_icon
views-count2737 դիտում article-date 14:56 28-02-2014

Նաիրա Զոհրաբյանը՝ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի լարված հավանական հանդիպման մասին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով մամուլում տեղ գտած լուրերին, թե Ծաղկաձորում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են և կոշտ զրույցից հետո լարված բաժանվել, այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում բարեկամաբար խորհուրդ տվեց, որ կոնկրետ ուղղորդված հրապարակումներին այդքան մեծ հավատով և վստահությամբ չլցվեն: Լրագրողների հարցին, թե մասնակցելու՞ է ԲՀԿ-ն մարտի 1-ի հանրահավաքին, Ն. Զոհրաբյանը ասաց, որ խմբակցությունում մասնակցել-չմասնակցելու հարց չի քննարկվել, բայց յուրաքանչյուր ոք ազատ է իրենց ընտրության մեջ: «Ես ինքս լինելու եմ»,-պարզաբանեցնա: Արձագանքելով Ալեքսանդր Արզումանյանի մեղադրանքներին, թե բացի «ՀԱԿ» և «Ժառանգություն» խմբակցություններից, մարտի 1-ի գործում բոլորն իրենց մեղավորությունն ունեն, նա ասաց. «Մերկապարանոցով հայտարարություններ հնչեցնելով չէ: Դրա համար էլ ասում ենք՝ ստեղծենք հանձնաժողով՝ բաղկացած տարբեր շահագրգիռ ուժերից, քննարկենք, այդ թվում՝ Ալիկ Արզումանյանի մտահոգությունը դարձնենք քննարկման առարկա, պարզենք, հնչեցնենք հարցեր, մենք բաց ենք ցանկացած հարց բարձրացնելու և քննարկելու համար»:

Նմանատիպ նյութեր