Սուարեսը ինձ հիշեցնում է Ռաուլին. Ֆաբիո Կապելլո
Ռուսաստանի հավաքականի իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելլոն իր կարծիքն է հայտնել 2014 թվականի աշխարհի առաջնության լավագույն խաացողների վերաբերյալ: Նրա խոսքերով այդ ցուցակի մեջ մտնում են Արյեն ռոբենը, Լիենոլե մեսսին, Նեյմարը և Լուիս Սուարեսը:
« Ներկայումս աշխարհի առաջնության լավագույն խաղացողներ են հանդիսանում Արյեն Ռոբենը, Լիոնել Մեսսին, Նեյմարը և Լուիս Սուարեսը: Ինչ վերաբերվում է Սուարեսին, ապա նա իր խաղային որակներով ինձ հիշեցնում է Ռաուլին: Այն պահին, երբ թիմը զգում է նրա կարիքը, նա պատրաստ է իր վրա վերցնել ամբողջ պատասխանատվությունը»,- նշել է Կապելլոն: