211652_close_icon
views-count1891 դիտում article-date 18:39 10-05-2015

Փարիզյան փողոցներով կշրջեն հեծանվին նստած պրոֆեսիոնալ վարսավիրներ և իրենց ծառայությունները կառաջարկեն

Փարիզում երիտասարդ մի ընկերություն ներկայացրել է «շտապ վարսավիր» ծառայության մտահղացումը, ըստ որի «Big Moustache» ֆիրմայի սափրվելու սարքավորումների առաքման ծառայությունները էլ ավելի մատչելի ու արագ կլինեն: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն՝ հղում անելով «Le Figaro»-ին, այսպիսով, սկսած այս գարնանից փարիզյան փողոցներով կշրջեն ընկերության լոգոտիպի գույնն ունեցող հեծանվին նստած վարսավիրներ և վարսահարդարման կամ սափրվելու իրենց ծառայությունները կառաջարկեն: «Փարիզյան վարսավիրները շատ պահանջված են, և մեր գլխավոր նպատակը՝ սափրվելու կամ իրենց մորուքը կարգի բերելու ցանկություն ունեցող տղամարդկանց օպերատիվ ծառայություններ մատուցելն է», - ասել է ֆիրմայի ներկայացուցիչը: Գաղափարի հեղինակները հավաստում են, որ ծառայությունները կմատուցեն պրոֆեսիոնալ վարսավիրներ:

Նմանատիպ նյութեր