ՌԴ Սևծովյան նավատորմի 11 հազար զինված ուժայիններ ժամանել են Ղրիմ։ Այս մասին հայտնում է «События Крыма» լրատվական միջոցը։
Միաժամանակ փետրիվարի 23֊24֊ին Սիմֆերոպոլի ռազմական օդանավակայան վայրէջք են կատարել ՌԴ զինծառայողներով մի քանի ինքնաթիռներ։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, նրանք Ղրիմից Սոչի մեկնած դեսանտավորներն են։ Ղրիմ ժամանած զինծառայողների քանակը անհայտ է։
Ըստ վերջին տվյալների, ՌԴ Սևծովյան նավատորմի քանակը Ղրիմում կազմում է մոտ 14 հազար։