Դոնեցկի շրջանում ռուսական ուղղաթիռները դեսանտ են իջեցրել․ տեսանյութ
Դոնեցկի շրջանի Ուսպենկա գյուղի մոտ ռուսական ուղղաթիռները դեսանտ են իջեցրել։ Այս մասին հայտնել է Ազովի գումարտակի հրամանատարի տեղակալ Յարոսլավ Գոնչարը։
Ըստ նրա խոսքերի՝ Ուսպենկա գյուղի մոտ 5 ուղղաթիռներից դեսանտ է իջեցվել (մոտ 50-ից 60 մարդ)։
Բացի այդ, Գոնչարը հայտնել է , որ Խարկով քաղաքում ուժեղ ակտիվացում է նկատվում։
Միաժամանակ Դոնեցկի և Իզյում քաղաքներով ուկրաինական զրահամեքենաների շարասյուն է անցնում։