Ղրիմում բախումների ժամանակ 30 մարդ է տուժել
Սիմֆերոպոլի ռադայի շենքի մոտ անցկացվող ցույցի բախումների ժամանակ գրանցվել է 1 զոհ, տուժել է 30 մարդ, որոնք հիմնականում գանգուղեղային և որովայնային վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է «ՈւՆԻԱՆ»-ը։
Ղրիմի Գերագույն միության մոտ ցույցի բախումների ժամանակ հիվանդանոց տեղափոխված տուժածներից մեկը մահացել է։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Սիմֆերոպոլի «շտապ օգնության» հիվանդանոցի աշխատակիցը։
«Վերջին տվյալներով բժշկական օգնության է դիմել 30 մարդ, որոնցից 6 հոսպիտալացվել են։ Նրանցից 3֊ի վիճակը ծանր է գնահատվում»,֊ ասել են գերտեսչությունում։