1796 դիտում
12:33 27-01-2021
Նյու Դելիում բողոքի ակցիայի ժամանակ գյուղացիների և ոստիկանության միջև բախումների հետևանքով շուրջ 100 մարդ է տուժել, կա 1 զոհ
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում բողոքի ակցիայի ժամանակ գյուղացիների և ոստիկանության միջև բախումների հետևանքով 86 ոստիկան է տուժել։ Այս մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության աղբյուրները։ Ոստիկանությունը նաև հայտնել է, որ 8 ավտոբուս և 17 մասնավոր մեքենա է վնասվել։
Միևնույն ժամանակ, բողոքի ակցիաների մասնակիցները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել նաև ցույցերի ավելի քան 20 մասնակից:
Չորեքշաբթի առավոտյան քաղաքային ոստիկանությունը անկարգությունների և վանդալիզմի 15 գործ է հարուցել Հանրապետության օրը գյուղատնտեսության մասին սեպտեմբերին ընդունված օրենքներից դժգոհող գյուղացիների և ֆերմերների կողմից կազմակերպված այսպես կոչված՝ «տրակտորների երթի» ընթացքում։
Նշվում է, որ ոստիկանների և ցուցարարների բախումները տեղի են ունեցել քաղաքի 6 շրջաններում։
Բախումների ընթացքում մահացել է մեկ մարդ։ Ինչպես «[url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10554879?fbclid=IwAR0CgFOSc3DrJSmicQqhXJL1RqDH76eslzSvZ8Y82g-eZsbWeOXa1DL1bss]ТАСС[/url]»-ին հայտնել են բողոքի ակցիաների մասնակիցները, զոհվածը գնդակահարվել է ոստիկանության կողմից: Սակայն ոստիկանություն հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ ցուցարարը, նախնական վարկածով, տրակտորի տակ է ընկել։
Նմանատիպ նյութեր
1096 դիտում
12:04 21-06-2023
Արգենտինայում բախումների հետևանքով տուժել է մոտ 100 մարդ
4113 դիտում
20:27 01-10-2017
Կատալոնիայում ոստիկանության և քվեարկողների միջև բախումների արդյունքում 38 մարդ է տուժել
Այս բաժնից
604 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
814 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
829 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են