211652_close_icon

Տրիպոլիում բախումների հետևանքով տուժել է 55 մարդ

views-count1314 դիտում article-date 12:28 19-05-2014
Լիբիայի Արդարադատության նախարար Սալահ Մարգանին հայտնել է, որ Տրիպոլիում գրանցված բախումների հետևանքով զոհվել է 2 մարդ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։ «Դժբախտաբար, իրադարձությունների հետևանքով գրանցվել է 2 զոհ, 55 վիրավոր»,֊ ասել է Մարգանին։ Ըստ նրա խոսքերի՝ Լիբիայի մայրաքաղաքում գրանցված բախումները որևէ կապ չունեն մայիսի 16֊ին Բենզագիում լիբիական բանակի կողմից տեղի ունեցած հարձակման հետ։ Հիշեցնենք, որ այդ հարձակման հետևանքով գրանցվել էր 79 զոհ, տուժել ավելի քան 141 մարդ։

Նմանատիպ նյութեր