Խարկովում Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների և հակառակորդների միջև բախումների հետևանքով տուժել են 10 մարդ, այս մասին հայտնում է «Интерфакс»-ը հղում անելով Խարկովի քաղաքային ղեկավարի տեղակալ Սվետլանա Գարբունով-Ռուբանին:
«Տուժել է 10 մարդ: Նախնական տեղեկություններով ծանր վիրավորներ չկան: Ոչ ոք չի հոսպիտալացվել»,- հայտարարել է Գարբունով-Ռուբանին:
Ըստ տեղեկությունների Խարկովում տուժել է նաև 1 ոստիկան: