16451 դիտում
00:41 26-02-2014
Ավտովթար Երևանում. կարմիր բերետներին տեսնելով «աքլոր» կտրած երիտասարդները դարձան «կուռկուռի ձագ»
Երեկ՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում «Սայաթ Նովա» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի բնակիչ 24-ամյա Ստեփան Գասպարյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 67 UL 777 համարանիշի և Երևան քաղաքի Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցքի բնակիչ 24-ամյա Վարդան Մխիթարյանի վարած Ford Transit մակնիշի 35 VS 048 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Pajero-ի ուղևորուհին բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մինչ կժամանեին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` գումարտակի հրամանատար (Երևանի ՃՈ պետ) Արսեն Արշակյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայության աշխատակիցները` տեսուչ Հրաչյա Արզումանյանի գլխավորությամբ, Pajero-ի վարորդի համար վթարի վայր ժամանած ինչ-որ երիտասարդներ փորձել են հաշվեհարդար տեսնել Ford Transit-ի վարորդի և նրա եղբոր հետ, սակայն վերջիններս կարողացել են դիմել փախուստի, իսկ աքլոր կտրած ոսկե երիտասարդները տեսել են կարմիր բերետներին դեպքի վայրում, հավաքվածների պատմելով, դարձել են «կուռկուռի ձագ» ու «խոնարհ հարսի» նման ենթարկվել են կարմիր բերետներին ու ՃՈ աշխատակիցներին:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել նաև 1-03 շտապօգնության և ապահովագրական «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, ովքեր հայտնել են, որ վթարված 2 ավտոմեքենան էլ հաշվառված են իրենց գործակալությունում:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդները` բժշկական կենտրոն, պարզելու նրանց սթափության աստիճանը:
Ի դեպ Pajero-ի դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոնը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
25915 դիտում
15:21 21-12-2017
Մի հատ Նիկոլ տես՝ ինչ օրնա քցել մեզ, սարքել կուռկուռի ձագ. Սեյրան Սարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aysor.am
Այս բաժնից
9732 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին