211652_close_icon
views-count25666 դիտում article-date 15:21 21-12-2017

Մի հատ Նիկոլ տես՝ ինչ օրնա քցել մեզ, սարքել կուռկուռի ձագ. Սեյրան Սարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aysor.am

«Ելք» խմբակցությունը շարունակում է 20 րոպեանոց ընդմիջումներով ընդհատել ԱԺ նիստը, ինչը զայրացնում է ՀՀԿ-ական պատգամավորներին, հատկապես այն պատգամավորներին, ովքեր քվեարկությունից հետո լքում են ԱԺ շենքը, հայտնում է[url=https://www.aysor.am/am/news/2017/12/21/%D5%8D%D5%A5%D5%B5%D6%80%D5%A1%D5%B6-%D5%8D%D5%A1%D6%80%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6/1354699] Aysor.am[/url]-ը։ «Ելք»-ի հերթական 20 րոպեանոց ընդմիջման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը դահլիճից դուրս գալուց զայրացած հայհոյում էր, իսկ Սեյրան Սարոյանը բողոքեց, որ վատառողջ է. «Գոնե դեմ քվեարկեն, ոչ էլ քվեարկության են մասնակցում։ Էդի լա՞վ բան ա, է որտե՞ղ անցավ էդ դիրքորոշումը, ոչ մի տեղ, քվեարկինք անցավ, հա էլ Նիկոլը թող ճղի իրան։ Երկու ժամ էլ ավել կմնանք», - նշեց Սարոյանը լրագրողների հետ զրույցում։ Հարցին, թե մշտապես Հանրապետականը խոսում է խորհրդարանական երկրի, խմբակցությունների իրավունքների մասին, Սարոյանն ասաց. «Էդ չենք անո՞ւմ։ Մի հատ Նիկոլ տես՝ ինչ օրնա քցել մեզ. սարքել կուռկուռի ձագ»։ Ամբողջությամբ կարդացեք կզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2017/12/21/%D5%8D%D5%A5%D5%B5%D6%80%D5%A1%D5%B6-%D5%8D%D5%A1%D6%80%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6/1354699]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր