Ֆրանսիայի հավաքականի և «Մարսել»-ի կիսապաշտպան Մատյո Վալբուենան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ իր ներկայիս ակումբից: Ֆրանսիացի խաղացողը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս «Ատլետիկո»-ն:
« Իմ ծառայություններով հետարքրված են «Զենիթ»-ը և «Շալկե 04»-ը, սակայն ինձ դուր է գալիս «Ատլետիկո»-ն: Այդ թիմը հիանալի խաղ է ցուցադրում, իսկ ես իսպանական արմատներ ունեմ»,-ասել է Վալբուենան: