211652_close_icon
views-count3067 դիտում article-date 20:38 27-11-2015

Մատյե Վալբուենա. Բենզեման կեղտոտ մարդ դուրս եկավ

«Լիոնի» կիսապաշտպան Մատյե Վալբուենան պատմել է, թե ինչպես է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման իրեն առաջարկել շանտաժիստների հետ կապ հաստատել: «Հոկտեմբերի 4-ին ինձ հետ հանդիպեց ոստիկանը: Նա ինձ զգուշացրեց, որ Ֆրանսիայի հավաքականի մարզմանը մեկնելիս չզարմանամ, եթե խաղացողներից մեկը իմ հետ զրուցի շանտաժի գործով: Եվ միայն ավելի ուշ հասկացա, որ ոստիկանությունն ուներ Բենզեմայի մասնակցությամբ հեռախոսազրույցների ձայնագրությունները: Հավաքականում Կարիմը մոտեցավ ինձ և առաջարկեց զրուցել այդ տեսանյութի վերաբերյալ: Ես շատ զարմացած էի, որ Բենզեման դրա հետ կապ ուներ, սակայն երբ գիտես հետաքննության մանրամասների մասին, արդեն ոչ մի բանի վրա չես զարմանում: Կարիմը պնդում էր, որ ես հանդիպեմ նրա ընկերոջ հետ: Նա իրեն ագրեսիվ չէր պահում, չէր խոսում փողերի մասին, բայց երբ մարդը նման համառություն է ցուցաբերում... Ես հիմար չեմ, այդքանը հասկանում եմ, 31 տարեկան եմ: Այնպես որ, չեմ կարող Բենզեմային պաշտպանել: Նա կեղտոտ մարդ դուրս եկավ: Այդպես չի կարելի մարդկանց հետ վարվել: Ես իմ ամենաոխերիմ թշնամու հետ այդպես չէի վարվի: Դա շանտաժ էր ու ես մեղավոր չեմ, որ Բենզեման դրան առնչվում է: Բոլոր դեպքերում, նա իրեն սխալ է պահել: Ես մտածում էի, որ այդ շանտաժիստները մի երկու մանր ժուլիկ են Մարսելից, որոնք մի քիչ գումար են ուզում: Մտքովս անգամ չէր անցնի, որ այս ամենին խառն է Ֆրանսիայի հավաքականի երկու խաղացողի մատը», ասել է Վալբուենան՝ նկատի ունենալով Բենզեմային և [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/27/71467/]Սամիր Նասրիին: [/url]

Նմանատիպ նյութեր