211652_close_icon
views-count394 դիտում article-date 13:22 11-11-2022

Մեծ Բրիտանիան հայտարարել Է, որ Հյուսիսային Եվրոպայի երկրները կշարունակեն աջակցություն ցույց տալ Կիևին

Հյուսիսային Եվրոպայի երկրները կշարունակեն աջակցել Կիեւին ընդհուպ մինչեւ ռուսական զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն՝ ամփոփելով նոյեմբերի 10-ին Էդինբուրգում եվրոպական երկրների պաշտոնակիցների հետ հանդիպման արդյունքները, որոնք մտնում են Միացյալ էքսպեդիցիոն ուժերի (Joint Expeditionary Force, JEF) կազմի մեջ:

«Միացյալ էքսպեդիցիոն ուժերն առաջատար դեր են խաղում (Կիեւին) դիվանագիտական, ֆինանսական, հումանիտար եւ ռազմական աջակցություն ցույց տալու գործում, եւ մենք կշարունկենք դա անել քանի դեռ Ռուսաստանն իր ուժերը դուրս չի բերի (Ուկրաինայից)»,- ասել է Ուոլեսը, որի խոսքը մեջբերված է գերատեսչության տարածած փաստաթղթում:

Հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Իսանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Էստոնիայի ներկայացուցիչները քննարկել են Ուկրաինայի իրադրությունը եւ Հյուսիսային Եվրոպայում անվտանգության սպառնալիները: Նրանք նաեւ պայմանավորվել են «խորացնել համագործակցությունը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքաի եւ ազգայն հանգուցային ենթակառուցվածքի, այդ թվում ստորջրյա մալուխների եւ խողովակաշարերի պաշտպանության  ոլորտում»: 2014 թվականին ստեղծված Միացյալ էքսպեդիցիոն ուժերը մշտական զորքեր չեն: Դրանց մասնակցող երկրները պարբերաբար անցկացնում են համատեղ զինավարժանքներ։

Նմանատիպ նյութեր