Մոուրինյոն մտադիր է «Մանչեսթեր Յունայթեդ» բերել Բենզեմային և Իբրահիմովիչին
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է թիմ հրավիրել «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային:
Ֆրանսիացի խաղացողի տեղափոխության նախաձեռնությունը պատկանում է մանկունյանցիների ապագա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որը Բենզեմային լավ է ճանաչում մադրիդյան ակումբում համատեղ աշխատանքից:
Բացի Բենզեմայից, պորտուգալացին մտադիր է «ՄՅՈւ» հրավիրել նաև ՊՍԺ-ի նախկին հարձակվող Զլաթան Իբրահիմովիչին, որի դեպքում Ուեյն Ռունին կտեղափոխվի կիսապաշտպանություն:
Նշենք, որ Իսպանիայի վերջին առաջնության 27 խաղում Բենզեման դարձել է 24 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: