211652_close_icon
views-count861 դիտում article-date 19:20 01-10-2014

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել Նեվեն Սուբոտիչին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ստիպված է եղել հրաժարվել Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաթս Հյումելսին ձեռք բերելու տարբերակից, քանի որ գերմանացի պաշտպանը կտրուկ մերժել է անգլիական ակումբի առաջարկը: Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, ներկայումս մանկունիանցիները իրենց ուշադրությունը սևեռել են «Բորուսիա»-ի մեկ այլ պաշտպանի՝ Նեվեն Սուբոտիչի ուղղությամբ: Անգլիական ակումբի մարզչական շտաբը քննարկում է նաև «Ասթոն Վիլլա»-ի պաշտպխան Ռոն Վլաարին ձեռք բերելու տարբերակը:

Նմանատիպ նյութեր