211652_close_icon
views-count823 դիտում article-date 11:30 17-02-2014

ԱԻ նախարարր Արմեն Երիցյանը հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունն է անցկացրել

Փետրվարի 17-ին ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին։ Անցյալ շաբաթ ուսումնավարժություններ են անցկացվել գրեթե բոլոր մարզերում։ Շվեյցարիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության հետ իրականացվող «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի շրջանակներում փետրվարի 13-ից դասընթացներ են անցկացվում Երևանում, Կապանում և Գյումրիում։ Ամենշաբաթյա խորհրդակցությանը մասնակցող ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչները և մարզային փրկարարական վարչությունները զեկուցեցին ԱԻ նախարարության 2013 թ. գործունեության ամփոփման արդյունքում ստացված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր