Անկախ Շոտլանդիայի համար դժվար կլինի , եթե ոչ անհնար դառնալ ԵՄ անդամ. Բարոզո
Անկախ Շոտլանդիայի համար դժվար կլինի , եթե ոչ անհնար դառնալ ԵՄ անդամ, եթե առանձնանա Մեծ Բրիտանիայից: Այս ամսին նախազգուշացրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:
«Ես կարծում եմ, որ արտակարգ դժվար, եթե ոչ անհնար, նոր անդամակցությունը, որին պետք է կողմ լինեն բոլոր ԵՄ անդամ երկրները»,-պարզաբանել է նա:
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Շոտլանդիան անցկացնելու է հանրաքվե, որի ժամանակ հարց է բարձրացվել . «Համարում եք, որ Շոտլանդիան պետք է լինի անկախ պետություն» և եթե մեծամասնությունը դրական պատասխանի ապա 2016 թվականին Շոտլանդիան դուրս կգա Մեծ Բրիտանիայի կազմից:


