Էջմիածնեցի 5 տարեկան տղայի նկատմամբ անհնար է անտարբեր մնալ. նա անկախ փոքր տարիքից հասցրել է հայտնի դառնալ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
5 տարեկան Միքայելն անգիր գիտի Մենդելեևի պարբերական աղյուսակը, գումարել և հանել 7-անիշ թվերը, պատմում է աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հրաշքների մասին։
Միքայելն արդեն 8 ռեկորդ ունի սահմանած, որոնք ներառվել են Դյուցազունների ռեկորդների գրքում։
Առաջին ռեկորդը նա գրանցել է 4 տարեկանում։
Երբ հարցնում ես Միքայելին, թե ինչ է ուզում դառնալ, առաջինն ասում է քիմիկոս։
Իրականում նա նաև ուզում է աստղագետ, ֆիզիկոս, շախմատի աշխարհի եռակի չեմպիոն դառնալ և սա դեռ ամբողջ ցուցակը չէ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի