РИА Новости-ի հաղորդմամբ` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հայտարարել է, որ Եվրահանձնաժողովն արդեն պատրաստել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների տարբերակները:
Նա հույս է հայտնել, որ ԵՄ անդամ-երկրների ղեկավարները պատրաստ կլինեն հավանության արժանացնելու նոր սահմանափակումները: Բարոզոն այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցությունների արդյունքում:
Բարոզոյի խոսքերով` նոր պատժամիջոցները անդամ-երկրների որոշելիքն են: Նա ակնկալում է, որ ԵՄ անդամ-երկրները պատրաստ կլինեն ընդունել որոշակի նոր միջոցներ:
Պորոշենկոն իր կողմից հույս է հայտնել, որ ԵՄ-ն անպատասխան չի թողնի Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականությունը: Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի արևելքում հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: