Մխիթարյանը «ոսկերչական» փոխանցում կատարեց Օբամեյանգին.տեսանյութ
                        Բունդեսլիգայի 21-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին: Արդեն 10-րդ րոպեին տանտերերը Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղի արդյունքում առաջ անցան հաշվի մեջ: Հայ կիսապաշտպանը գնդակը խլեց հյուրերի պաշտպան Սեբաստիան Յունգից և «ոսկերչական» փոխանցում կատարեց Օբայեմանգին, ով դիպուկ հարվածով բացեց հաշիվը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


