211652_close_icon

«Կրասնոդարը» հաղթեց, Սպերցյանը կատարեց գոլային փոխանցում

views-count436 դիտում article-date 21:00 04-10-2025
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականին միանալուց առաջ «Կրասնոդարի» կազմում։
Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրի տնային խաղում չեմպիոն «Կրասնոդարը» 2:0 հաշվով հաղթեց Գրոզնիի «Ախմատին»։

15-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան։ 31-րդ րոպեին կրասնոդարյան թիմի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի պաշտպան Դիեգո Կոստան, որին գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
«Կրասնոդարը» 23 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Նմանատիպ նյութեր