Սպասվում է փոփոխական եղանակ
Փետրվարի 15-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը -2-4, ցերեկն ստվերում +8+11, երեկոյան +2+4:
Վաղը՝ փետրվարի 16-ին, առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: