Իբրահիմովիչը երազում է Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին
                        Շվեդիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը երազում է Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին:
« Իհարկե, այդ հաղթանակը շատ բան կնշանակի: Եթե ընթացիկ խաղարկությունում կարողանանք հաղթահարել 1/4 եզրափակիչ փուլի արգելքը, ապա դա մեզ համար քայլ առաջ կլինի: ՊՍԺ-ն լուրջ ծրագիր է, որը արդեն գոյություն ունի երկու տարի: Ես տեսնում եմ, թե ինչ առաջընթաց  է ապրել թիմը: Մենք շատ բարձրակարգ և մեծ խաղային պոտենցիալ ունեցող թիմ ենք»,-Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

