211652_close_icon
views-count1606 դիտում article-date 10:28 14-05-2014

Արազ Օզբիլիսը երազում է Պրեմիեր լիգայում հանդես գալու մասին

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը խոստովանել է, որ ցանկանում իր ուժերը փորձել Անգլիայի Պրեմիեր լիգայում, սակայն նշել է, որ ներկայումս կենտրոնացած է «Սպարտակ»-ում իր ելույթների վրա: Այսօր տեղեկություն էր հայտնվել, որի համաձայն ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Գալաթասարայ»-ը: « Իմ երազանքը Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես գալն է, բայց «Սպարտակ»-ում 5 տարի անցկացնելուց հետո»,-Օզբիլիս խոսքերը մեջբերում է «Спорт-экспресс»-ը:

Նմանատիպ նյութեր