1796 դիտում
12:34 29-11-2020
Շուշին իբր Մադրիդյան սկզբունքներով էր լուծվել, բայց նույնիսկ Ալիևը դրա մասին չէր երազում ասել․ գոնե կարդացեք այդ փաստաթուղթը․ Արամ Վարդևանյանը՝ Փաշինյանի գրառման մասին
Չի կարելի այս աստիճան սուտ տարածել: Սա ուղղակի անհնարին է: Շուշին իբր Մադրիդյան սկզբունքներով էր լուծվել, բայց նույնիսկ Ալիևը դրա մասին չէր երազում ասել: Լու՞րջ: Գոնե կարդացեք այդ փաստաթուղթը: Չկա նման բան: Այս մասին գրառում է կատարել իրավաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա գրառմանը։
«Հադրութը, այդքան մեր հայրենակիցների տուն` Հադրութը չի էլ նկատել, որ հանձնել է: Սոթքի հանքավա՞յր, կրկին չի էլ նկատել: Իսկ հիմա ամենապարզ բանաձևը սուտը բացահայտելու համար: ՌԴ արտգործնախարարը պատերազմի ընթացքում հոկտեմբերի 14-ին հրապարակավ ներկայացրեց ՎԵՐՋԻՆ տարիներին քննարկված և ըստ էության կողմերի համար ընդունելի իր պլանը. «առաջին փուլում ենթադրում են 5 շրջանների ազատում, 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար, ինչպես նաև երկրորդ փուլում թողնելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։»:
Պատկերացրեցիք: Երկրորդ փուլում ամեն ինչ կլիներ առջևում: Հիմա նորից հիշենք թե ինչ ստորագրվեց նոյեմբերի 9-ին: Մեկ էլ փաստորեն խոսվեց էլ Մադրիդյան, էլ Կազանյան, բայց վերելակները, կիրթ մարդը, պատերազմի ընթացքում Արցախը չճանաչելը` չի խոսվում»,-գրել է նա։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1180 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
823 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան
949 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին