Կոլումբիայի հավաքականի դարպասապահը` «Արսենալ»-ի և «Վալենսիա»-ի թիրախում
Կոլումբիայի հավաքականի և ֆրանսիական «Նիցցա»-ի դարպասապահ Դավիդ Օսպինան կարող է այլ ակումբ տեղափոխվել: Նախկինում նշվում էր, որ Օսպինայի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ը, սակայն դարպասապահին ձեռք բերելու համար «Նիցցա»-ն ևս մի քանի առաջարկ է ստացել:
Ինչպես հայտնում է L`Equipe-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վալենսիա»-ն և մի շարք մեքսիկական ակումբներ: