1317 դիտում
14:28 20-04-2015
The New York Times-ը կոչ է անում նախագահ Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու կոչել այն իր անունով
Հայոց ցեղասպանությանը նվիրված խմբագրականում The New York Times-ը կոչ է անում նախագահ Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու կոչել այն իր անունով: Հոդվածը՝ որոշ կրճատումներով, ներկայացնում ենք ստորև.
«Ապրիլի 24-ին, հայերն աշխարհով մեկ հիշատակելու են Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցը, որն այժմ շատերի կողմից ճանաչված է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: «Շատերի կողմից» ասելով նկատի չունենք Թուրքիային, որի կառավարությունը և թուրքերի մեծ մասը շարունակում են մեղադրել բոլոր նրանց, ովքեր խոսում են ցեղասպանության մասին:
Երբ Ֆրանցիսկոս Պապը գործածել է այդ եզրը հայ զոհերի ոգեկոչման արարողությանը, Թուրքիան անմիջապես հետ է կանչել Վատիկանում իր դեսպանին, իսկ կառավարության նախարարներից մեկը հատուկ նշել է, որ Պապը արգենտինացի է, իսկ «Արգենտինայի հայ համայնքը վերահսկում է երկրի ԶԼՄ-ներն ու բիզնեսը»:
Երբ Եվրախորհրդարանը կընդուներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առանց նախապայմանների վավերացնել հայ – թուրքական արձանագրությունները և բացել Հայաստանի հետ սահմանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինչ էլ որ ասեն եվրոպացիները, «մի ականջից կմտնի, մյուսից՝ դուրս կգա»:
Թուրքիայի վիճակը հատկապես բարդ է, որովհետև անցյալ տարի նախագահ Էրդողանը, թվում է, փորձում էր որևէ քայլ անել՝ ցավակցելով հայ զոհերի ժառանգներին և ենթադրելով, որ կստեղծվի միջազգային պատմաբանների հանձնախումբ, որը կզբաղվի պատմական վկայությունների հետազոտությամբ:
Սակայն ոչ մի հանձնախումբ էլ չի ստեղծվել, իսկ այս շաբաթ Էրդողանը հայտարարել է. «Բացառվում է, որ Թուրքիայի պատմության մեջ լինի մի բիծ, որը «ցեղասպանություն» կկոչվի»:
Հայերի համար ավարտին մոտեցող Օսմանյան կայսրությունում իրենց նախնիների հանդեպ իրականացրածի ճանաչման պահանջը տասնամյակների պատմություն ունի: Թուրքիան խոստովանում է, որ շատ հայեր են մահացել, սակայն պաշտոնական հայտարարության համաձայն՝ այդ ամենը գառշելի պատերազմի մի մասն էր, ոչ թե ազգ ոչնչացնելու կանխամտածված փորձ, այլ բառերով՝ ցեղասպանություն: Պաշտոնական հայտարարության հակառակ պնդումը «վիրավորում է թուրք ժողովրդի ինքնությունն» ու անհանդուրժելի է օտարեկրացիների կողմից:
ԱՄՆ-ն չպետք է համակերպվի մերժման քաղաքականությանը: 2008 թվականին նախընտրական քարոզարշավի ժամանակ Բարաք Օբաման հայտարարել էր, որ «որպես նախագահ՝ կճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Սակայն իր նախորդների պես, նա նույնպես չցանկացավ վտանգի ենթարկել ՆԱՏՕ-ի իր կարևոր դաշնակցի հետ հարաբերությունները:
Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելը կարևոր է, սակայն ԱՄՆ-ն պետք է միանա Եվրոպային և Ֆրանցիսկոս Պապին՝ Էրդողանի համար հստակեցնելով, որ Թուրքիայի համար ամենամեծ վտանգը ոչ թե «ցեղասպանություն» բառի գործածումն է, այլ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հերքումը»:
Նմանատիպ նյութեր
1370 դիտում
21:23 27-05-2015
New York Times- ում Բարաք Օբամային Ցեղասպանության հարցում դիրքորոշման համար ստախոս անվանեցին
871 դիտում
10:50 29-06-2024
New York Times-ի խմբագրական խորհուրդը Բայդենին կոչ է արել լքել ընտրապայքարը
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»