211652_close_icon
views-count1021 դիտում article-date 11:13 11-02-2014

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախյան ազատամարտի հերոս Պետոյի ծննդյան 50-ամյակի միջոցառմանը

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին մասնակցել է Արցախի հերոս, Արցախյան ազատամարտում նահատակված հայտնի հրամանատար Պետրոս Ղեւոնդյանի ծննդյան 50-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Երկրի ղեկավարը կարեւորել է ազգի նվիրյալների հիշատակը վառ պահելը` ընդգծելով, որ նրանց սխրանքն ու գործունեությունն անմահ են: Պետոն (Պետրոս Ղևոնդյան) եղել է Արցախի ազատամարտի հերոսներից: Զոհվել է 1994 թվականի փետրվարի 14-ին Եղեգնուտ (Քարվաճառ) գյուղում։ Պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով և Արցախի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Նմանատիպ նյութեր