2173 դիտում
14:15 02-01-2015
Նա առաջիններից էր, որ կազմեց ինքնապաշտպանական ջոկատներ. այսօր արցախյան ազատամարտի հերոս Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է
1952 թ. հունվարի 2-ին ծնվել է արցախյան ազատամարտի հերոս, Մարտակերտի ջոկատների ընդհանուր հրամանատար, ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Շահեն Մեղրյանը:
Շահեն Մեղրյանի մարտական ուղին սկսվել է 1988թ.: Այն ժամանակ Շահենը առաջիններից էր, ով սկսեց կազմակերպել զինված ջոկատներ: 1990թ. անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը: 1990թ. հունվարի 9-ին շրջանի ղեկավարությունը ամբողջությամբ գերի է վերցվում թշնամու կողմից` Մարտունաշենի ճանապարհին:
Շրջանի ինքնապաշտպանության առաջին գործողությունը տեղի ունեցավ Մանաշիդ գյուղում. 1990թ. հունվարի 12-13-ը, երբ ադրբեջանցիները փորձեցին գյուղը տեղահանել, շրջանի նորաստեղծ խմբերը հետ շպրտեցին նրանց գյուղի սահմաններից: Թշնամին մեծ կորուստներ տվեց:
Շահենը Շահումյանի շրջանի և Գետաշեն-Մարտունաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր: 1991թ., երբ տխրահռչակ «կոլցո» օպերացիայից հետո ընկավ Գետաշեն-Մարտունաշենը, Շահումյանի դրությունը կտրուկ վատացավ: 1991թ. հունիսին ադրբեջանցիները, ռուսների օգնությամբ, գրավեցին շրջանի 3 գյուղերը` Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ:
1991թ., Շահենը` իր ջոկատների հետ կազմակերպեց օպերացիա, որի արդյունքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրվեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը: Այդ օպերացիան առաջինն էր ԼՂՀ-ում, երբ արցախյան ազատամարտիկները կարողացան իրենց ուժերով գրավված տարածքները ազատագրել:
1991թ. նոյեմբերի 29-ին Շահենի գլխավորությամբ մաքրվեց Թոդան ադրբեջանական գյուղը: Մինչև շրջանի անկումը, շրջանի ամբողջ ճակատով, եղել են ընդհարումներ: 1992թ. հունիսի 13-ին բռնի տեղահանումից հետո, Շահենը կարողացավ Հաթերք գյուղում իր շուրջը հավաքել մի խումբ տղաներ` թվով 25 հոգի և այդ տղաների հետ մտավ թշնամու թիկունք: Այդպես սկսվեց հայդուկային շարժումը ԼՂՀ հյուսիսային մասում: Հայդուկների անմիջական օգնությամբ ազատագրվեցին Մարտակերտի մի շարք գյուղեր` Հաթերքը, Ակնաբերդը, Մադաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը:
1993թ. ապրիլին ազատագրվեց Գյուլիստանը և վերցվեցին դեպի շրջան տանող բոլոր բարձունքները: Շահենը պատրաստվում էր ՀՀ գալուց հետո ազատագրել հարազատ շրջանը: Բայց, ավաղ, 1993թ. ապրիլի 17-ին, երբ ուղղաթիռով իր մի քանի տղաների հետ գալիս էր Երևան, ուղղաթիռը խփվեց... բոլորը զոհվեցին:
Նմանատիպ նյութեր
43441 դիտում
00:19 02-01-2021
Այսօր Արցախի հերոս «Եղնիկներ» ջոկատի հիմնադիր, Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է
30302 դիտում
09:44 22-05-2018
Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է
9887 դիտում
08:45 05-03-2020
Այսօր Արցախյան ազատամարտի մասնակից,«Արցախի հերոս» Վիտալի Բալասանյանի ծննդյան օրն է.
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2116 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
748 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար