Ադրբեջանը հրադադարը խախտել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ
Ադրբեջանը գիշերը հրադադարի ռեժիմը խախտել է Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը հիմնականում գիշերն է հրադադարի ռեժիմը խախտել եւ բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկան:
«Շինություններ եւս չեն տուժել, բայց ամեն դեպքում զգուշավորությունը պահպանում ենք, քանի որ նրանց կողմից հրադադարի ռեժիմի արդյունքը կարող է նաեւ ողբերգական հետեւանքներ ունենալ: Էտ տիպի գիշերային կրակոցները սովորական են դարձել, բայց Օլիմպիական խաղերի համար աշխարհում հրադադար էր հայտարարվել»,- ասաց գյուղապետը: